«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 4-ին, «Mediahub.am» լրատվական կայքի խմբագրությունն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարից նամակ է ստացել՝ լրատվամիջոցի թղթակից Վահե Մակարյանի հավատարմագրումը խորհրդարանում դադարեցնելու մասին։ Պատճառը հոկտեմբերի 31-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Վահե Մակարյանի միջև տեղի ունեցած սկանդալային ընդհարումն է, որը լուսաբանվել է մի շարք ԶԼՄ-ներում։ Հատկանշական է նաև, որ նման կոնֆլիկտներից հետո, որպես կանոն, պատասխանատվության են ենթարկվում միայն լրագրողները՝ զրկվելով ԱԺ-ում հավատարմագրումից։ Իսկ անպարկեշտություն, ագրեսիվություն դրսևորող ու պատգամավորական էթիկան կոպտորեն խախտող խորհրդարանականների համար նման միջադեպերը մնում են անհետևանք։ Այդպես եղավ նաև այս անգամ։ Նկատելի է, որ ԱԺ աշխատակազմը Վահե Մակարյանին հավատարմագրումից զրկելիս ջանացել է իրավական հիմնավորումներ բերել դրա համար՝ հղում կատարելով ՀՀ ԱԺ լրագրողների հավատարմագրման կարգին և «Զանգվածային լրատվության մասին» օրենքին։ Մինչդեռ, այդ նույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «․․․լրագրողին հավատարմագրած պետական մարմինը սեփական նախաձեռնությամբ հավատարմագրումը կարող է դադարեցնել միայն, եթե հավատարմագրման դադարեցման՝ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված կանոնների խախտման համար գրավոր նախազգուշացվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, լրագրողը կրկին խախտում է սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված կանոնները»: Վահե Մակարյանը նախորդ մեկ տարվա ընթացքում որևէ գրավոր նախազգուշացում չի ստացել, մինչդեռ ԱԺ աշխատակազմը մեկ միջադեպում արհեստականորեն երկու խախտում արձանագրելով՝ թույլ է տվել ինքնիրավչություն և խախտել է օրենքը։ Խստորեն դատապարտելով տեղի ունեցածը՝ մենք պահանջում ենք․ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ |
Պահանջում ենք ՔՊ-ից Ալեն Սիմոնյանի վարքը քննել և գնահատական տալ. ՀԿ-ներ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet