▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փամբակ գետում հայտնաբերվել է 13 տարեկան աղջկա մարմինը

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է․

«Այսօր՝ ժամը 14։25-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից շուրջ 550 մետր հեռավորության վրա, ՆԳՆ փրկարար ծառայության ջրասուզակը հայտնաբերել է հունիսի 15-ից որոնվող 2013 թվականի ծնված Մարինե Մարտիրոսյանի մարմինը։
Որոնողական աշխատանքներին ներգրավվել էին փրկարարական և ոստիկանական ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվել են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ»։

«Առավոտից ուշքս ու միտքս էս էր՝ հասնեմ ծառի մոտ. ոնց որ սիրտս վկայեր։ Շունչս պահեցի, ծառից բռնվեցի՝ իջա, էդ ժամանակ երեխուն զգացի»,- «Ազատության» եթերում ասել է  13-ամյա աղջկա մարմինը գտած ջրասուզակ Վահե Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Վահե Մելքոնյանը հայտնաբերել էր նաև 7-ամյա Նարեի մարմինը։

 

info@asekose.am/095519696
Հասարակություն more