«Հրապարակը» գրում է, թե շաբաթ օրը` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի ու Մուրադ Գուլոյանի երեք թոռների մկրտությունը եւ «Փարավոն»` արդեն մեկ անգամ բացված կազինոյի հանդիսավոր բացումը, որտեղ պետք է տեղի ունենար կնունքի խնջույքը: Կնունքը կատարվել է Սբ. Հովհաննես Մկրտիչ նորաբաց եկեղեցում` գեներալ Սեյրանի քավորությամբ: Գեներալ Մանվելը ներկա չի եղել, ներկա են եղել Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանը, Ռոբերտ Քոչարյանը` տիկնոջ հետ, Հրանտ Վարդանյանը, բոլոր ԲՀԿ-ական պատգամավորները, այդ թվում եւ Վարդան Օսկանյանն ու Գրիշա Մարգարյանը: Մկրտության կարգը կատարել է Կոտայքի թեմի առաջնորդը: «Ժապավեն կտրեցի՞ք կազինոյի բացման ժամանակ, ո՞վ կտրեց»,- հարցրինք մեր զրուցակցին, ով մասնակցել էր այդ արարողությանը: Չէ՞ որ մասնակիցների թվում էր նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով ժապավեններ կտրել սիրում էր: «Ոչ, ժապավեն-բան չկար»: Միջոցառման թամադան եղել է Ժպիտ Գարիկը: Դրսից շատ հյուրեր են եղել, սակայն «ակտրիսաներ», ինչպես կասեր Տիգրան Արզաքանցյանը, չեն եղել: «Համեստի մեջ էր»,- շարունակեց ԲՀԿ մեր աղբյուրը: Ի դեպ, չնայած Սերժ Սարգսյանը չէր արձագանքել հրավերին, բայց մկրտված երեխաների կենացից անմիջապես հետո խմել են նրա կենացը: Մանրամասներն ու հետաքրքիր այլ հոդվածներ ՀՐԱՊԱՐԱԿ թերթի այսօրվա համարում:
«Փարավոն»-ում խմել են Սերժ Սարգսյանի կենացը
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


