Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
|
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է․ «Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, ՆԳՆ քրեական ոստիկանները ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, վնասազերծել են հանցագործությունը կատարողին։ Վերջինս ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենը»։ |
|
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ այսօր՝ մարտի 6-ին, ժամը 06:30-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Վիկտոր Համբարձումյան փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները հայտնաբերել են կրակված մոտ 6 պարկուճ. մեկ հոգի տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ |


