▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պարոն Ջհանգիրյանին վիրահատում են»

«Պարոն Ջհանգիրյանին այսօր վիրահատում են. առողջական խնդիրների պատճառով նրա պարտականությունները ժամանակավորապես ես կկատարեմ»,- պարզաբանելով՝ ինչո՞ւ ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանն ԱԺ-ում չէ, ասաց ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը:

Հիշեցնենք՝ խորհրդարանը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը:

Հիշեցնենք նաև, որ Օրագիր. news-ն այսօր գրել էր, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը պատրաստվում է մեկնել Գերմանիա ու մանրամասնել էր․ «Մեր տեղեկություններով՝ Գերմանա մեկնելու համար պաշտոնական պատճառ է ներկայացվելու Ջհանգիրյանի առողջական խնդիրները լուծելը, սակայն իրականում Ջհանգիրյանը մեկնելու է Գերմանիա և այնտեղից հրաժարական ներկայացնի։ ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ այս պահին Գագիկ Ջհանգիրյանը երևանյան հիվանդանոցներից մեկում հետազոտման և բուժման մեջ է գտնվում։ «Միայն այսքանը կարող եմ ասել։ Հայաստանից մեկնելու հետ կապված լուրն իրականությանը չի համապատասխանում»։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր աղմկահարույց ձայնագրություն, որի հիման վրա Քննչական կոմիտեում այժմ նյութեր են նախապատրաստվում։ Ձայնագրության մեջ լսվում էր, թե ինչպես է Ջհանգիրյանը համոզում Վարդազարյանին հրաժարական ներկայացնել։

Հունիսի 23-ին ԲԴԽ-ն դադարեցրեց Վարդազարյանի լիազորությունները»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more