Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
Վերջին շրջանում Իրանում հաճախ են ոչ պաշտոնական մակարդակում Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը կոչում Իրանի «Հյուսիսային Ադրբեջան» նահանգ: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրում է. իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Մոտ 400 հազար բաժանորդ ունեցող «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս» պարսկալեզու տելեգրամյան ալիքը Բաքվի բարբարոս բաշիբոզուկների՝ հայկական Բերձոր մուտքի մասին լուրը վերնագրել է հետևյալ կերպ՝ «Հյուսիսային Ադրբեջան նահանգի ինքնահռչակ նահանգապետ Իլհամ Ալիևը տեղեկացրեց. Բաքվի ուժերը տեղակայվել են Բերձորում»։
Վերջին շրջանում Իրանում հաճախ են ոչ պաշտոնական մակարդակում Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը կոչում Իրանի «Հյուսիսային Ադրբեջան» նահանգ, իսկ բոլորովին վերջերս իրանցի դիվանագետ Աբոլֆազլ Զոհրեվանդը խոսել էր այն մասին, որ Հայաստանը և հայերն Իրանի դաշնակիցներն են, մինչդեռ Ադրբեջանը քաղցկեղային գոյացություն և վտանգ է Իրանի քաղաքակրթական տարածքի համար, ինչը հանգեցրել է Բաքվի բռնապետի և էրդողանական վարչախմբի խիստ անհանգստությանը և լրատվական տիրույթում հիստերիկ հակաիրանական արձագանքների»։
Դիտեք նաև՝