▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարտադրում են գնել 2000 դրամ արժողության վիճակախաղի տոմս. «Ժողովուրդ»

«Ըստ «ժողովուրդ»–ի տեղեկությունների, գրեթե բոլոր պետական կառույցների՝ նախարարությունների և բուհերի աշխատակիցներին վերջին շրջանում պարտադրում են գնել 2000 դրամ արժողության ԼՂ վիճակախաղի տոմս։ Նախարարություններում նույնիսկ կա ցուցակ, որտեղ գրված է, թե որ աշխատակիցը քանի տոմս պետք է գնի։ Նույնն է նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։ Այստեղ, օրինակ, ամբիոնի վարիչին պարտադրում են գնել 5 հատ տոմս, դասախոսին՝ երեք, իսկ լաբորանտին՝ երկու։

 

Իսկ տոմսի հմայքը հետևյալն է. այնտեղ գրված է՝ մասնակցելով վիճակախաղին՝ դուք կնպաստեք ԼՂ վերաբնակեցման պետական ծրագրի իրագործմանը։ Նկատենք, որ տոմսի վրա չկա գրված լիցենզիայի համար, ընկերության անուն, հեռախոսահամար։ Միայն հայտնի է, որ առաջին վիճակախաղը կկայանա դեկտեմբերի 28-ին, իսկ թե որ ժամին, կրկին պարզ չէ։ Այս տեղեկությունը Ճշտելու համար «Ժողովուրդ»–ը զրուցեց Ագրարայինի մամուլի պատասխանատու Անի Խուդավերդյանի հետ, որն ասաց. «Դրանք իրականությանը չեն համապատասխանում, ոչ ոք ոչ մեկի չի կարող ստիպել, որ այդ տոմսը գնի։ Ով որ ձեռք է բերում այն, միայն մի մտայնությամբ՝ նպաստել Արցախի տնտեսությանը»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more