▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանական իշխանությունը հետևողականորեն իրացնում է իրեն առաջադրված ադրբեջանական պայմանները...

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ» է, որովհետև տարբեր առիթներով և անառիթ խոսում է Արցախի հարցի արդարացի լուծումների և արցախցիների իրավունքների վերականգնման մասին։
Փաշինյանական իշխանությունը հետևողականորեն իրացնում է իրեն առաջադրված ադրբեջանական պայմանները՝ որպես բարի կամքի դրսևորում «ընծաներ» մատուցելով։
Ռեժիմը ներսում ներքաղաքական խնդիրներ է լուծում, իսկ դրսում՝ Բաքվի ու Անկարայի չբավարարվող ծարավը հագեցնում»:

***

Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայոց Հայրապետի, Կաթողիկոսի վրա գործ կարողները ադրբեջանցիներ, կամ թուրքեր չեն: Նրանք հայեր են:
Նիկոլը մի օր հաստատ իշխանության չի լինելու ու ես ձեզ խոստանում եմ, ես ամեն ինչ անելու եմ, որ ապագա իշխանության մեջ ձեզ ոչ մի քավոր, սանիկ, լավ ախպեր, մանկության ընկեր չկարողանա փրկի: Նրանք կամ ձեր արածի ու ապրածի պատճառով ձեզնից կհրաժարվեն, կամ հանգիստ կյանք չեն ունենալու ու նույնպես արագ դուրս են շպրտվելու ցանկացած պաշտոնից, կամ դիրքից, որը որ զբաղեցնում են:
Դուք միշտ կարող էիք ընտրել: Դուք ընտրել եք խարանը»:

***

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արևմտյան մամուլը լի է կաթողիկոսի դեմ քրեական գործ հարուցելու մասին նյութերով։ Ոմանք զարմացած են, ոմանք՝ տարակուսած, ոմանք կայֆ են բռնում հայերի վրա։
Դե ինչ, մենք էլ ենք կարող կայֆ բռնել արևմտյան քաղաքակրթության արժեքների, սկզբունքայնության, օրենքի իշխանության, MAGA շարժման "քրիստոնեական" արժեքների վրա, երբ տեսնում ենք, թե ինչպես են աջակցում Մոլագարին։
Հ.Գ. Աբդուլ Համիդի Զուլումի (հայերի կատորածների, որոնք սկսվեցին Զեյթունի ապստամբությունից հետո), պատճառներից մեկը արևմտյան, հիմնականում ֆրանսիական պարտքերի մարումից Օսմանյան կայսրության հրաժարումն էր` կառավարությունն ուղղակի ի վիճակի չէր։
Երբ հայ հեղափոխականների, որոնք փոխկապակցված էին արևմտյան ծառայությունների հետ, ապստամբության հետեւանքով սկսեցին կոտորել հայ բնակչությանը, ֆրանսիական մամուլը լի էր խեղճ հայերի ու թուրքական վայրագությունների մասին նյութերով։ Սակայն, երբ Ստամբուլը վերստանձնեց իր պարտավորությունները, մամուլը մոռացավ հայերի դժբախտությունների մասին, գործարքն արդեն կայացել էր։
Հ.Գ. Պետք է վերջացած հիմար լինել, որպեսզի միջազգային հարաբերությունների առումով հավատալ ինչ -որ արժեքների, պայմանագրերի ու սկզբունքների, առավել եւս, որ մեր աչքի հերթական անգամ օգտագործում, ու հետո զոհաբերում են քրդերին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more