|
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը հաճույք է ստանում իրեն շարքով-կարգով «չեստ տալու» տեսարաններից և ինքնահաստատվում դրանով։ Պաշտոնական բոլոր հաղորդագրություններում մշտապես տեղ են գտնում նման տեսարաններ, գուցե դրանով փորձում է տպավորություն ստեղծել, որ ինքը հզոր է, ու բոլորը խոնարհվում են իր առջև։ Այս հատկանիշը կարծես իդեաֆիքս է դարձել նրա մոտ, և Փաշինյանը, բառի բուն իմաստով, բոլոլա է սարքել, երբ Սևան գնալու ճանապարհին երկու շարքային զինվոր փողոցով քայլելիս տեսել են նրա շարասյունը և «չեստ» չեն տվել։ Մեզ պատմեցին, որ մոտ մեկ ամիս առաջ Սևան գնալու ճանապարհին Փաշինյանն ուղղակի դիվոտել է այդ փաստից, որ անցնող զինվորները չեն խոնարհվել իր առջև, անգամ ասում են՝ իջել և բացատրական աշխատանք է տարել, ապա ՊՆ ղեկավարության միջոցով հրահանգել է բոլոր զորամասերին, որ այսուհետ փողոցում վարչապետի շարասյունը տեսնելիս հավսար-զգաստ դիրք ընդունեն և «չեստ տան» «մեծարգոյին»։ Պարզ է, որ բոլոր գերատեսչությունները կփորձեն հերքել այս հրահանգը։ Դա բնական է՝ հո չե՞ն ասելու, որ Փաշինյանը Հայաստանը Հյուսիսային Կորեա դարձնելու մարմաջով է տառապում»։ |
Փաշինյանը «բոլոլա» է սարքել իրեն չեստ չտալու համար
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


