|
«Շիրակի մարզից հետո Տավուշն ամենաաղքատ մարզն է։ Ես հասկանում եմ՝ Փաշինյանը ձեր զեմլյակն է, բայց շատ անհաջող, չստացված, մեր հայրենիքին շատ վնասներ տված մարդ է ու դեռ շարունակում է վնասներ տալ»,- Տավուշի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ «Գիտե՞ք՝ ինչն է ահավոր․ մարդ, որ մի թեթև հնարավորություն է ունենում, առաջին հերթին մտածում է իր ծննդավայրում հետք թողնել։ Երևի այդ մարդը «հետք»-ը հասկացել էր գյուղերում մի քանի մետր ասֆալտ անելը, դրանով խաբել ժողովրդին՝ չհասկանալով, որ մի 3 տարի հետո այդ ասֆալտը գյուղացիների համար գլխացավանք է դառնալու․ անորակ ասֆալտը քանդվելու է ու գյուղացիներն սկսելու են առնչվել պրոբլեմների հետ, իրենց մեքենաները ջարդելով գնալու են, գան»,- նշել է Կարապետյանը։ *** |
|
«Ընտրական պայքարն այս մարդը վերածել է պատերազմի, բացարձակ, անխիղճ պատերազմի»,- տավուշցիների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ «Պատերազմող տղա էիր՝ գոնե մի 5 օր Ջերմուկում պատերազմեիր, Արցախում պատերազմեիր։ Հիմա ինքը պատերազմում է մեր ժողովրդի դեմ։ Ով հասկանում է նրա արածները, դեմ է դրանց»,- նշել է Կարապետյանը՝ հավելելով․ «Սա ընդամենն ընտրական պայքար է, որը վերջանում է հունիսի 7-ին, դրանից հետո մենք բոլորս պետք է լինենք մի բռունցք դարձած ժողովուրդ, ում գլխավոր խնդիրը պետք է լինի զարգացնել մեր երկիրը և դարձնել անվտանգ»։ Դիտեք նաև՝ |
«Փաշինյանը ձեր զեմլյակն է, բայց շատ անհաջող, չստացված մարդ է»․ Սամվել Կարապետյանը՝ տավուշցիներին
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


