▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը գնում է կաթողիկոսին ձերբակալելու ճանապարհով. սցենարի հետքերով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արդեն իր պլանի իրագործման վերջին փուլին է մոտենում:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Արշակ սրբազանի կալանավորումից հետո, հաջորդ փուլով Փաշինյանն անցնելու է Կաթողիկոսի կալանքի հարցին, քանի որ վերջինս չի պատրաստվում զիջման գնալ:

«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանն ամեն գնով ցանկանում է իր կողմը անցած, Կաթողիկոսին դավաճանած Սրբազանների թիվն ավելացնել, ովքեր պետք է նաեւ հայտարարեն Կաթողիկոսի հրաժարականի պահանջի մասին՝ հանուն եկեղեցու, հոգեւոր կյանքի նորոգման:

Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ իրավապահներն աշխատում են այդ ուղղությամբ ու առաջիկայում պետք է Կաթողիկոսին տանեն կալանքի: Կհարցնեք՝ ինչ հիմքով… Կարեւոր չէ, գլխավորն այն է, որ Վեհափառ հայրապետը հայտնվի մեկուսացման մեջ, որից հետո արդեն համացանցում կհայտնվի նրա հրաժարականի տեքստը: Եվ ամենեւին էական չէ՝ այդ նամակը իրական կլինի, թե ֆեյք: Գլխավորը՝ կլինի Գարեգին Բ-ի անունից հրաժարականի տեքստ, եւ Կաթողիկոսի հեռացման պրոցեսը կսկսվի:

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս դեկտեմբերի 3-ին գրել էր, որ իշխանությունը հետ չի կանգնում կաթողիկոսին հեռացնելու իր նպատակից: Եվ որ առաջին պլանում Արշակ սրբազանի նկատմամբ ճնշումներն են»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more