▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը

Փաշինյանը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր և նամակներ։

Ընդդիմությունը վերջին շրջանում պարբերաբար պահանջում էր  հրապարակել 2019թ–ին եղած բանակցային առաջարկները, որոնք ըստ նրանց, մերժել է Փաշինյանը։ Իշխանության գալով` Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ղարաբաղյան բանակցային գործընթացը սկսում է «զրոյական կետից»։

Փաշինյանն էլ ասել էր, թե կհրապարակի փաստաթղթերը, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը դե յուրե կլուծարվի։ Շեշտել էր նաև, որ իր հանձնարարությամբ հիմա տեղի է ունենում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` այլ երկրի ղեկավարին ուղղված նամակի գաղտնազերծման գործընթաց։ 

ԵԱՀԿ ՄԽ առաջարկներ (2016թ.) 2019թ.

ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի հայտարարություններն Ազգային ժողովում

Կրակովի փաստաթուղթ

Սերժ Սարգսյանի նամակը Վլադիմիր Պուտինին

ԵԱՀԿ ՄԽ առաջարկներ 2016թ.

ՌԴ փաթեթային առաջարկներ

Կազանի փաստաթուղթ

Մադրիդյան սկզբունքներ

Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման տարբերակ

ԵԱՀԿ ՄԽ համապարփակ առաջարկներ

ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունը Լիսաբոնի գագաթնաժողովին

Բուդապեշտի գագաթնաժողովի հայտարարություն

ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևեր

Դիտեք նաև՝

ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որ կարգավորման պլանները կիսատ-պռատ հրապարակել ես, լավ ա, արդեն փաստաթղթավորված հասկացանք, որ կործանել ես Արցախը, բա քո պատասխանն էլ հրապարակի, որ իմանանք՝ ոնց ես կործանել Արցախը:
Ասենք, որ չհրապարակես էլ գիտենք, բայց, որ փաատարկված լինի»:

***

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը գրում է․

«Ահա և վերջ, Սերժը ճիշտ էր, Նիկոլը՝ սխալ:
Նիկոլը հրապարակեց 2019-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ստացված Արցախյան հակամարտության խաղաղ լուծման առաջարկը, որով Արցախը մնում էր ՀԱՅԿԱԿԱՆ, և որը Նիկոլը ՄԵՐԺԵԼ է:
Դիվանագիտությունից քիչ թե շատ հասկացող մարդը ինքնուրույն կարող է կարդալ և համոզվել, որ այսքան տարի Արցախյան հարցի շուրջ բանակցությունները ընթացել են բացառապես Արցախը հայկական պահելու շուրջ, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ:
Նիկոլն իհարկե հիմա սկսելու է մանիպուլացնել և ամեն բան գլխիվայր շուռ տալ, բայց դե՝ факты - вещь упрямая...»:

***

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրում է.

«Հարգելի կառավարություն, դուք հրապարակել եք Արցախյան կարգավորման փաստաթղթեր, բայց չեք հրապարակել Քի Վեսթը:
Փոխարենը հրապարակել եք երբեք պաշտոնական փաստաթուղթ չդարձած տարածքների փոխանակման տարբերակը, որը ժամանակին տպագրվել է ՀԺ-ում և որը, մինչ այդ, Ազատության հրապարակում մոտ քսան տարի առաջ կարդացել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Գուցե առաջիկա օրերին Քի Վեսթը հրապարակե՞ք:
Կխնդրեինք դրանք նույնպես հրապարակել, որպեսզի մանիպուլյացիաների շատ տեղ չմնա»:

***

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը.

«Նիկոլ, 2019-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների քեզ առաջարկած
փաստաթութն ուղիղ ասում է, որ «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով, որի ձևակերպումը սահմանափակված չի լինելու»։
Լսո՞ւմ ես, Մինսկի համանախագահները քեզ առաջարկել են լուծում, որի համաձայն հանրաքվեով պետք է որոշվեր Արցախի կարգավիճակը։
Որոշողն էլ պետք է լիներ բացառապես Արցախի ժողովուրդը։
Դու այս առաջարկը մերժեցիր՝ ասելով Արցախը Հայաստան է և վերջ։
Ստացանք պատերազմ։
Պատերազմով տվեցիր Շուշին ու Հադրութը, իսկ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը հանձնեցիր Ադրբեջանին։
Հեդթական անգամ պարզվեց, որ Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը։
Այլևս բանավիճելու բան չկա…
Մարդիկ թող կարդան ու տեսնեն, թե ինչ արհավիրք Նիկոլը բերեց Արցախի ու հայ ազգի գլխին»:

***

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Շնորհավորում եմ մեր հանրությանը:
2021 թվականից սկսած՝ մեր պայքարը ղարաբաղյան հակամարտության կարգավորման 2019 թվականի հունիսի պլանի հրապարակման պահանջով վերջապես բավարարված է:
Մեր հանրության, քաղաքական ուժերի ճնշման ներքո պարտադրեցինք իշխանություններին հրապարակել կարգավորման չհրապարակված պլանները: Մենք դրեցինք Նիկոլ Փաշինյանին ծանր երկընտրանքի առաջ. չհրապարակել իրեն առաջարկած կարգավորման պլանը և կուտակել հանրության կասկածները իր հանցավոր որոշումների վերաբերյալ կամ` հրապարակել և փորձել մինչև ընտրությունները ուղեղների լվացմամբ մարսել հրապարակման վնասները: Արդյունքում, նա ընտրեց երկրորդ ճանապարհը և մենք վերջապես ստացանք 2019 թվականի պլանի բացահայտումը («Կրուտիտները», որ հրապարակումը կապված է Մինսկի Խմբի ֆորմալ լուծարման հետ, չեն աշխատում, որովհետև Արցախի հայաթափումից հետո սպառվել էր Մինսկի Խմբի առաքելությունը և նրա հովանավորությամբ բանակցային գործընթացը, հետևաբար, և խորհրդապահության անհրաժեշտությունը):
Բոլոր մեր հայտարարությունները հաստատվեցին. եթե հրապարակված փաստաթուղթը ընդունվեր, մենք կունենայինք խաղաղություն, ապաշրջափակում, դե-ֆակտո անկախ Արցախ, Քելբաջարի և Լաչինի նկատմամբ վերահսկողություն և միջազգային խաղարար ուժերի տեղակայում Արցախի ամբողջ պարագծով, գումարած հինգը վերադարձվող շրջաններում արգելք ադրբեջանական ուժերի մուտքի նկատմամբ:
Հանրության ձեռք բերած հաղթանակը, սակայն, մասնակի է: Մենք պահանջել ենք, որ հրապարակվի նաև Հայաստանի պաշտոնական պատասխանը 2019 կարգավորման առաջարկին և դա անգամ ավելի կարևոր պահանջ էր: Փաշինյանն այն չի հրապարակել:
Կա երկու հնարավոր բացատրություն.
1) Փաշինյանը թաքցնում է ՀՀ պաշտոնական պատասխանը, ինչը էլ ավելի է ծանրացնում մեր մեղադրանքը,
2) Պաշտոնական պատասխան չի եղել, ինչն ավելի սարսափելի իրողություն է բացահայտում` որ Փաշինյանը ուղղակի անտեսել է Մինսկի խմբի առաջարկը` փաստորեն, մերժելով բանակցությունները և բացելով կործանարար պատերազմի դուռը:
Այսօր այսքանը: Մամուլի բազմաթիվ միջոցներ հիմա դիմում են ինձ հրապարակված փաստաթղթերի մեկնաբանությունների համար: Հաշվի առնելով մամուլի միջոցների հետաքրքրությունը հարցի վերաբերյալ` դեկտեմբերի 4-ին, ժամը 13:00-ին հրավիրում եմ ասուլիս «Անի Գրանդ Հոթել» հյուրանոցում (65 Հանրապետության փողոց) «Պանորամիկ» սրահում»:

***

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Կառավարության կայքում այսօր հրապարակվել են տարբեր թղթեր, որտեղ կառավարությունը բառացի հայտարարում է․ «Ստորև հրապարակվում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր»։
Ամբողջությամբ դեռ չեմ ուսումնասիրել, բայց մի փոքր դիտարկում՝ կառավարության կողմից մանիպուլյացիայի զոհ չդառնալու համար։ Նրանք նշում են, որ հրապարակում են ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, որոնք առկա են ՊԵՏԱԿԱՆ գերատեսչություններում։
Աչքիս եկավ «Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման տարբերակ» վերնագրով ֆայլը, որը բացելուց պարզ է դառնում, որ դա փաստաթուղթ չէ։ Այստեղ բառացի նշված է, որ նյութը 2008 թվականին փոխանցվել է «Հայկական Ժամանակ» թերթին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբից։ Այսինքն՝ կոնկրետ «Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման տարբերակը» ոչ թե գաղտնազերծված փաստաթուղթ է, այլ 2008 թվականին «Հայկական Ժամանակ» օրաթերթում տպագրված համար։
Հորդորում եմ մեր քաղաքացիներին լինել ուշադիր և չտրվել այս ակնհայտ կեղծիքներին։
Հ.Գ.
Նկարում կառավարության կողմից հրապարակված այդ նյութի առաջին էջն է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more