▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը ՔՊ-ականներին փաստացի ասել է՝ ես գնում եմ, ձեր գլխի ճարը տեսեք

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ 

Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին փաստացի ասել է՝ ես գնում եմ, ձեր գլխի ճարը տեսեք

Իրազեկ աղբյուրները հայտնում են,որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորների հետ փակ հանդիպման ժամանակ ասել է, որ առաջիկայում Ադրբեջանի հետ կնքելու է խաղաղության պայմանագիր։ Դա նշանակում է , որ նա ավարտում է իր «առաքելությունը», ինչի համար նրան 2018-ին իշխանություն է տրվել։

Եթե վերլուծենք նրա ասածը յուրային պատգամավորներին, դա կնշանակի՝ ես գնում եմ, ձեր գլխի ճարը տեսեք; Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանում կարող է լինել ֆորս մաժորային իրավիճակ։

Հիշեցնենք, որ  «ԱրմԼուր»-ը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՔՊ խմբակցության պատգամավորների հետ․  «Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման մանրամասները։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև իրենց՝ խաղաղության բացման դարաշրջանին։ Ավելին, ՀՀ վարչապետն ասել է, որ խաղաղության պայմանագիրն առաջիկայում կնքելու են։

Քննարկում է տեղի ունեցել նաև առաջիկա Աժ նստաշրջանի մեկնարկման մասին։ Սեպտեմբերի 12-ին նիստերն սկսելու են, ու ընդդիմությունը խորհրդարան պետք է վերադառնա։ ՔՊ֊ն իր անելիքներն է պլանավորել»,-գրել էր սկզբնաղբյուր կայքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more