▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի և նրա փոքրիկ խմբակի դաստիարակությամբ զբաղվել են «Գորշ գայլերը». Սամվել Կարապետյան

Նիկոլ Փաշինյանի՝ այս օրերի ագրեսիվ պահվածքը ոչ հայկական ու ոչ հայեցի դաստիարակության հետևանք է, կարծիք է հայտնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

«Ես տպավորություն ունեմ, որ փոքրիկ խմբակի դաստիարակությամբ զբաղվել են «Գորշ գայլերը»։ Միայն այդ դեպքում կարող են մարդիկ իրենց այդպիսի պահվածք թույլ տալ մեծերի, կանանց նկատմամբ, նույնիսկ երեխաների նկատմամբ»,- ասել է Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով քարոզարշավի ընթացքում Փաշինյանի ու նրա թիմակիցների վարքագծին։

***

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանի ձևակերպմանը՝ «Պետությունը ձեր կոկորդին է մնալու»։

Կարապետյանն ընդգծել է. «Ավելի լավ է՝ պետությունը «մնա իմ կոկորդին», քան այն, որ այս փոքրիկ խմբակը մնացել է 10 միլիոն հայության կոկորդին։ Եվ շատ շուտով հայ ժողովուրդն իր կոկորդից դուրս է շպրտելու այս անիմաստ, անկարող, թույլ, հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց»,- ասել է Կարապետյանը։

Նա նաև ավելի վաղ արած իր հայտարարությանն է անդրադարձել, երբ ասել էր, որ վարչապետի պաշտոնում իր ստանալիք 1 դրամ աշխատավարձը Փաշինյանին է փոխանցելու. «Քանի որ Փաշինյանը հունիսի 7-ից հետո էլ հնարավորություն չի ունենալու պարգևավճարներ ստանալ, ես կառաջարկեմ, որ «Վարչաբենդը» շարունակի իր գործունեությունը, և ամեն ամիս մեկ դրամ փոխանցելու եմ «Վարչաբենդին»։

Սամվել Կարապետյանը նշել է՝ փոշմանել է, այդ մեկ դրամն էլ չի փոխանցելու.

«Տեսնելով այս ամենը, ճիշտն ասած՝ փոշմանել եմ իմ առաջարկից։ Այդ մեկ դրամն այլևս չեմ տալու «Վարչաբենդին»։ Իրենք պետք է մնան անգործ, անաշխատանք, որ հիշեն իրենց անցյալը, իրենց տված վնասը մեր երկրին և ժողովրդին»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more