▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի «Հայկական խաչմերուկը» ոչ այլ ինչ է, քան Ադրեջան-Թուրքիա տարանցիկ կապի ապահովում. թուրքագետ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/2021/01/week-4/varujan_gexamyan.png

ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը հանրապետության նախագահի պաշտոնամուտի իր ելույթում (1991 թ.) որպես արտաքին քաղաքականության բնագավառում իր 5 գերակայություններից մեկը հայտարարում էր «Կայուն առեւտրական եւ տնտեսական հարաբերությունների հաստատումը Թուրքիայի եւ Իրանի հետ` Հայաստանը հաղորդակցության փակուղուց բանուկ միջազգային խաչմերուկի վերածելու նպատակով»։

Անցավ 30 տարի, ու խաչմերուկի մասին այս անհեթեթությունը, որը ոչ մի կապ չունի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրողությունների հետ, նորից դարձավ օրակարգային, այս անգամ՝ կապիտուլյանտի կողմից, ով ամիսներ առաջ հայտարարեց «Հայկական խաչմերուկի» ստեղծման մասին, որը ոչ այլ ինչ է, քան Ադրեջան-Թուրքիա տարանցիկ կապի ապահովումը և որը որևէ կապ չունի ՀՀ ազգային-պետական շահերի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more