Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները սեպտեմբերի 2-ին հանդիպել են Արցախի ԱԺ գործընկերների հետ:
«30 տարի ՀՀ բոլոր ղեկավարներն ունեցել են քաղաքական էնքան պատասխանատվություն, գիտելիք հակամարտության և բանակցային պրոցեսի մասին, որ սեպտեմբերի 2-ը գնահատել են յուրովի՝ ի տարբերություն վերջին 4 տարիների: Հույս կար, որ ՀՀ ղեկավարությունը կվերագնահատի, կարժևորի Արցախի ինքնորոշման իրավունքը, պետականության հարցը, բայց, Երևանից Արցախ ճանապարհին էինք, երբ կարդացինք, որ ՀՀ ղեկավարությունը, ՔՊ-ն շարունակում է իր դավաճանական գործունեությունը՝ ուրանում է Արցախի ինքնորոշման իրավունքը. Փաշինյանի պաշտոնական գրավոր հայտարարության մեջ որևէ բառ չկա ինքնորոշման իրավունքի մասին, փոխարենը Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու դավաճանական ծրագրի շարունակությունն է»,- հանդիպմանը հայտարարել է պատգամավոր Գեղամ Մանուկյանը: