▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի կողմից ատելության խոսքի տարածումն արձանագրել է նաև վարչական դատարանը․ Արամ Վարդևանյան

Փաշինյանի կողմից ատելության խոսքի տարածումն արձանագրել է նաև վարչական դատարանը․ Արամ Վարդևանյան

«Այն արտահայտությունները, որոնք հնչեցվել են, օբյեկտիվորեն կարող են ընկալվել այլ համատեքսում։ ԿԸՀ-ն գտել էր, որ այն պարզապես սուր քաղաքական խոսույթ է։ Սահմանադրական դատարանի որոշմամբ ամրագրված չափանիշների համաձայն նման խոսույթը համատեղելի չէ ազատ, խաղաղ և առողջ ընտրական միջավայրի հետ»,- ասաց Վարդևանյանը։ Փաստաբանի խոսքով՝ կան վարչական դատարանի մի քանի դատական ակտեր, որոնցով ուղղակի արձանագրված է նաև իշխող ուժի կողմից վարչական ռեսուրսի կիրառման խնդիրը։

Մայիսի 26-ին ՀՀ ԿԸՀ–ն մերժել էր «Ուժեղ Հայաստանի» դիմումը՝ քննարկման առարկա դարձնել ՔՊ–ի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հնարավոր պատասխանատվության միջոցների հարցը՝ քարոզչության ընթացքում հնչեցված արտահայտություններին իրավական գնահատական տալու համար։ Վարդևանյանը դիմումում մեջբերել էր նաև Փաշինյանի ելույթներից մեկը, որում նա հայտարարում էր, թե «․․․ չոքցնելու եմ, սատկացնելու եմ․․․ կզցնելու եմ․․․» և այլն։

ԿԸՀ-ն որոշել էր, որ հնչեցված բառապաշարը թեև զսպվածության, քաղաքական կոռեկտության համատեքստում չէ, այնուամենայնիվ, չի առաջացնում «հոգեբանական, ֆիզիկական, կրոնական հարկադրանքի մեթոդների կամ բռնության կոչերի կամ ցանկացած այլ տեսակի հարկադրանքի» ընկալում։

info@asekose.am/095519696
Հասարակություն more