Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի հրամանագիր է ստորագրել, որով Կարեն Շահենի Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից։
Հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի եզրակացությունը՝ որոշում եմ.
- Կարեն Շահենի Շաքարյանին զրկել «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից:
- Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հիշեցնենք, որ Կարեն Շաքարայնը հունվարի 6–ին միացել էր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ուխտերթին։
Դիտեք նաև՝


