▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանին չի մտահոգում հայ ժողովրդի ճակատագիրը և Հայաստանի պետականությունը. իշխանության մնալու գինը թանկ է լինելու. ՌԴ պետդումայի նախագահ

Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը պնդում է, որ Հայաստանի իշխանությունները բնակչությանը չեն տեղեկացնում ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքների մասին։ Նրա խոսքով՝ այդ դեպքում «բնակիչների համար գազի գինը գրեթե 4 անգամ կթանկանա, Ռուսաստանից իրականացվող դրամական փոխանցումները կտրուկ կնվազեն, աշխատանքային միգրացիայի արտոնությունները կվերացվեն, իսկ հայկական արտադրանքի՝ ներառյալ բանջարեղենի, մրգերի, ալկոհոլային խմիչքների և հանքային ջրի մատակարարումները կարող են կասեցվել»։

«Նույնը տեղի ունեցավ Ուկրաինայում։ Երբ որոշում էր կայացվում ԵՄ-ի հետ ինտեգրման վերաբերյալ, մեկ բան էին ասում։ Գործնականում պարզվեց, որ նույն ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքը, ըստ էության, այդպես էլ ամբողջությամբ չմտավ եվրոպական շուկաներ»,-հայտարարել է Վոլոդինը։

Պետդումայի նախագահի կարծիքով՝ «նույնն էլ սպասվում է Հայաստանին»։

«Հավանաբար, Փաշինյանն անձնական պարտավորություն է ստանձնել միացնել Հայաստանը ԵՄ-ին և այժմ կատարում է այն։ Միևնույն ժամանակ փորձում է անդամակցության բոլոր ծախսերը բարդել ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի վրա»,-նշել է նա։

Եզրափակելով՝ Վոլոդինը հայտարարել է․

«Ակնհայտ է, որ նրան չի մտահոգում հայ ժողովրդի ճակատագիրը և Հայաստանի պետականությունը։ Այս դեպքում նա կարծում է, թե այդ կերպ կպահպանի իր անձնական իշխանությունը։ Գինը թանկ է լինելու...»

info@asekose.am/095519696
Հասարակություն more