▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաստաբան Լիդա Հակոբյանին սպառնացել են վնասել

pastinfo.am-ը գրում է, որ երեկ Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող քաղաքացիական գործով դատական նիստին պատասխանող Սեդա Խուրշուդյանը սպառնացել է վնասել հայցվորի ներկայացուցչին՝ փաստաբան Լիդա Հակոբյանին:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ պատասխանողը դատական նիստերի դահլիճում ինքնավնասման փորձ է կատարել՝ ցանկանալով բենզին լցնել իր վրա և այրել, ինչպես նաև հայտարարել է, որ նախ իրեն կվնասի, ապա՝ փաստաբանին, ինչը կանխվել է դատական կարգադրիչների կողմից:

Փաստաբանը ստեղծված լարված իրավիճակում ահազանգել է իրավապահներին, սակայն մինչ այժմ գրավոր հաղորդում չի ներկայացրել:

Մեզ հետ զրույցում փաստաբան Լիդա Հակոբյանը նշեց, որ իրեն ապահով չի զգում և որ անպայման դիմելու է և՛ Փաստաբանների պալատին,  և՛  իրավապահ մարմիններին:

Փաստաբանի և նրա վստահորդի նկատմամբ առաջին անգամ չէ, որ սպառնալիքներ են հնչել, պատասխանողը սպառնում է բենզին և «կիսլոտա» լցնել նրանց վրա և այրել:

«Այս ամենը միտումնավոր է արվում, դատարանի վրա ճնշում է գործադրվում, որպեսզի մենք հրաժարվենք պահանջից»,- նշում է փաստաբանը և հավելում, որ կինը գիտակցաբար է այդ ամենն անում: Դատարանում դատավորի ներկայությամբ հայտարարում է,  որ համաձայն է հաշտության գալ, սակայն դատարանից դուրս նույն վարքագիծն է դրսևորում:

Ըստ փաստաբանի՝ պատասխանողը դատարանում հրաժարվում է նաև ներկայացուցիչ ներգրավել՝ հայտարարելով, որ հակառակ կողմի փաստաբանը կկաշառի իր ներկայացուցչին:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more