▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտոնազրկել է ու նույն օրը նշանակել նույն պաշտոնում. «Առավոտ»

«ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մի քանի օր առաջ՝ օգոստոսի 29-ին, հրաման Էր ստորագրել աշխատանքից ազատել Գյումրու Մուշ բաժնի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանին և ուղարկել կադրերի ռեզերվ։ Սակայն, ինչպես տեղեկացնում են aravot.am-ի ոստիկանական աղբյուրները, գեներալ-լեյտենանտը հենց նույն օրը դարձյալ փոխել է իր որոշումը ու Ս. Մարտիրոսյանին թողել է իր պաշտոնում։ «Ճիշտ է, նրան հանեցին, բայց ինքը հիմա նորից իր տեղում աշխատում է։ Վատն այն է, որ մեր հարգարժան ոստիկանապետը որոշումներ է կայացնում պահի տակ՝ առանց խորը վերլուծությունների։ Իսկ Գյումրու պարագայում, ոստիկանապետ նշանակելը կարծես թե ամենաբարդ գործը պիտի լինի, ամենապատասխանատու որոշումը»,– քննադատեցին մեր աղբյուրները։ Ի դեպ, նրանք նմանատիպ մի պատմություն հիշում էին Վանո Սիրադեղյանի պաշտոնավարումից, երբ վերջինս նույն օրը աշխատանքից ազատել, այնուհետև մի քանի ժամվա տարբերությամբ նույն պաշտոնին էր նշանակել ոստիկանապետ Շիրակ Շահնազարյանին։

 

Ըստ ոստիկանների, Վլադիմիր Գասպարյանի հետ մի դեպք էլ գրանցվել Էր Արագածոտնի ու Շիրակի մարզի ՃՈ վաշտի հրամանատար Սուքիաս Գրիգորյանի հետ, որի հասցեին մեղադրանքներ էին հնչել՝ կապված Թալինում կայացած քաղաքապետի արտահերթ ընտրությունների հետ։ Սակայն վաշտի հրամանատարը հանդիպել է Վլադիմիր Գասպարյանի հետ, հիմնավորել է իր անմեղ լինելը, ոստիկանապետն էլ համոզվել է՝ նրան թողնելով նույն պաշտոնում»,–գրում է թերթը։

 


Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more