▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատահար «Ռենեսանս» ռեստորանային համալիրում

Սեպտեմբերի 9-ին, ժամը 23.01-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ քաղաքացու ձեռքը մնացել է Երևանի «Ռենեսանս» ռեստորանային համալիրի վերելակի դռների արանքում:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ  քաղաքացու ձեռքն ու ոտքը մնացել են վերելակի և պատի միջև ընկած հատվածում:

Փրկարարները դուրս են բերել Ն. Ա.-ին (23 տ.), ով ոտքի և ձեռքի վնասվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more