▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատգամավոր «Նովոյի»՝ քրեական անցյալով որդին ուզում է քաղապետ դառնալ. «ՉԻ»

«Երեկ աշխատանքային օրվա ավարտի Արմավիրում կայանալիք քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ինքնաառաջադրմամբ իր փաստաթղթերն է ներկայացրել միայն ՀՀԿ անդամ գործող քաղաքապետ։ Ռուբեն Խլղաթյանը:

«ՉԻ» տեղեկությունների համաձայն՝ Արմավիրում քաղաքապետի մրցապայքարին մասնակցելու մտադրություն է հայտնել նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը («Արմավիրցի Նովո») որդին՝ Արտակ Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ վերջինս պարբերաբար հայտնվում է սկանդալների կենտրոնում: Որպես օրինակ հիշեցնենք՝ 2012 թվականի ամռանն Արտակ Գեւորգյանը ձերբակալվել էր ավազակային հարձակում իրականացնելու մեղադրանքով՝ զենքի սպառնալիքով երկու մեքենա առեւանգելու համար: 2012-ի հոկտեմբերին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտել էր 1 տարվա պայմանական ազատազրկման եւ ազատ արձակել դատարանից:

Չնայած Նահապետ Գեւորգյանի որդին Արմավիրի մարզում միշտ աչքի է ընկել իր հակաօրինական վարքագծով, սակայն միշտ ջրից չոր է դուրս եկել:

Ինչպես գրում են լրատվամիջոցները՝ նրա մասնակցությամբ 2012-ի ապրիլի 6-ին առեւանգվեց եւ դաժան ծեծի ենթարկվեց Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Մերուժան Մխոյանը:շԻսկ ահա, 3 տարի անց պատգամավորի որդին որոշել է իրեն փորձել քաղաքականության մեջ»:

 

Ուշագրավ այլ նյութեր «Չորրորդ իշխանություն» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more