▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատգամավորը լուրջ պարտքեր է կուտակել բենզալցակայաններից բենզին վերցնելով. «Ժողովուրդ»

Համաձայն «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների՝ օրերս ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Նահապետ Գեւորգյանը (Նովոն) եւ հայտնի օլիգարխ Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշի Բարսեղ) բավական թեժ առանձնազրույց են ունեցել։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Մեր տեղեկություններով՝ ԱԺ պատգամավորն այս ընթացքում լուրջ պարտքեր է կուտակել՝ Բ. Բեգլարյանին պատկանող բենզալցակայաններից բենզին վերցնելով ու դրանց դիմաց առ այսօր չվճարելով: Բեգլարյանի համբերության «բաժակն» այդքանից հետո լցվել է, ու իրենց առանձնազրույցի ժամանակ պահանջել է, որ իրեն հասանելիք գումարները շուտ վերադարձնի: Բ. Բեգլարյանի օգնականը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը: Իսկ Ն. Գեւորգյանն էլ ասաց. «Ես ինչի՞ պետք է բենզին վերցնեմ, չհասկացա, էդ օրն ենք հասել, որ գնանք, բենզի՞ն վերցնենք, չէ՛, ձեր տեղեկությունները սխալ են, սուտ բաներ»,- մեջբերում է «Ժողովուրդը:

 


Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`  «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more