▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պատգամավորը սխալ է հաշվել այս տարվա առևտրաշրջանառության աճը». FIP

«Փաստերի ստուգման հարթակի» ֆեյսբուքյան էջում գրված է.

http://asekose.am/filemanager/uploads/Gevorg_Papoyan.jpg

«ՔՊ կուսակցության ֆեյսբուքյան էջում տեղադրվել է ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանի (ՔՊ) գրառումն այն մասին, որ տարվա առաջին կիսամյակում Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունն աճել է 39,2%-ով։

Թեև Պապոյանի կողմից բերված վիճակագրական տվյալները համապատասխանում են Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներին, այնուամենայնիվ, պատգամավորը սխալ է հաշվել այս տարվա առևտրաշրջանառության աճը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ։

Նախորդ տարվա առաջին կիսամյակում Հայաստանից Իրան արտահանումը կազմել է $32,9 մլն, իսկ ներմուծումը՝ $193,5 մլն։ Այսինքն՝ առևտրաշրջանառությունը կազմել է $226,4 մլն, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է ոչ թե 39,2 %-ով, այլ՝ 35,9%-ով։

Հ․ Գ․ Ի դեպ, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը քանիցս աչքի է ընկել վիճակագրական տվյալների ապակողմնորոշիչ և սխալ հաշվարկներով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more