▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատգամավորի մայրն է մաhացել

Մահացել է պատգամավոր Շիրակ Թորոսյանի մայրը։

«Սիրելի՛ հայրենակիցներ,
խորը ցավով տեղեկացնում եմ, որ երկարատև ծանր հիվանդությունից հետո, կյանքի 83-րդ տարում վախճանվեց մայրս՝ Իսկուհի Գալոյան-Թորոսյանը:

Վաստակաշատ մանկավարժը իր կյանքի շուրջ 50 տարիները նվիրեց հայրենի գյուղի՝ Գանձայի մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործին՝ աշխատելով Շոթա Ռուսթավելու անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում:
Բազմաթիվ սերունդներ են մայրիկիցս ստացել կրթության կենսատու լույսը:

Սիրելի՛ մայրիկ, հանգչի՛ր խաղաղությամբ:

Հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 15-ին «Անգել» սգո սրահում, ժամը 17:00-ից մինչև 20:00-ն: Հասցեն՝ Թբիլիսյան խճուղի 29/10: Հուղարկավորությունը՝ նույն վայրից, հուլիսի 16-ին, ժամը 13:00-ին»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more