«Պատգամավորները «Սիլ»-ի ու «Նաիրի Ինշուրանս»-ի ծառանե՞րն են, թե՞ անհասկացող են, որ չեն կարողանում օրենքը փոխել, որ ճանապարհը վթարներից հետո ազատեն․․․»․ Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը տեսանյութ է ներկայացրել իր էջում ու գրել է․ Ե՞րբ են էս երկրում ղեկավարները մարդ դառնալու...
«Անպայման պետք է ճանապարհը փակած արձանագրություն գրե՞ք, չե՞ք կարող քաշվել մի կողմ, արձանագրություն կազմել։ Ձեր գործը ճանապարհը բացելն է, դուք դզող-փչող չեք»,- դիմելով ոստիկաններին՝ նշում է Զարոկյանը՝ եթե վթար է, մարդ չի մահացել, մի կողմ քաշվեք, նոր ձեր գործն արեք։