▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պատիժն անխուսափելի է». Մարիա Զախարովա

Մոսկվան պատասխան միջոցներ է նախապատրաստում փետրվարի 24-ին ԱՄՆ-ի և Կանադայի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին ի պատասխան։

Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված մեկնաբանությունում։

«Փետրվարի 24-ին ԱՄՆ-ի վարչակազմի և Վաշինգթոնին հնազանդ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կառավարության կողմից կիրառված նոր պատժամիջոցները ռուս պաշտոնյաների, հասարակական գործիչների, ֆինանսական հաստատությունների, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների և հեռահաղորդակցության ընկերությունների նկատմամբ, ինչպես նախկինում, նպատակ ունեն խարխլել մեր արդյունաբերական և ֆինանսական ներուժը, Ռուսաստանին «անջատել» համաշխարհային տնտեսական հարաբերություններից: Այս փորձերը, որոնք համընկնում են հատուկ ռազմական գործողության մեկնարկի տարեդարձի հետ, նույնքան անհույս ու չմտածված են, որքան արևմուտքում անընդհատ հնչող «Մոսկվայի ռազմավարական պարտության» մասին ակնարկները»,- նշել է Զախարովան։

«Մեր կողմից մենք պատրաստում ենք արձագանքման միջոցներ՝ կիրառելով կուտակված փորձը Վաշինգթոնի և Օտտավայի վրա ավելի կենտրոնացված ազդեցության համար՝ ձայնակցելով նրանց: Այն պայմաններում, երբ Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, գործում է ծայրահեղ ագրեսիվ, միջոցների մեջ խտրականություն չդնելով, ռուսական հակապատժամիջոցները կշարունակեն կառուցվել խիստ փոխադարձության և պատժի անխուսափելիության սկզբունքների հիման վրա», - ասված է ԱԳՆ ներկայացուցչի հայտարարության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more