▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատկերացնու՞մ եք հիմա Աշտարակի քաղաքապետի վիճակը...«ՀԺ»

«Աշտարակ քաղաքի բնակիչները վերջին շաբաթներին մի քանի անգամ ահազանգել են, որ ջրամատակարարման խնդիր ունեն։ Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը, սակայն, երեկ խուսափել է մեր թղթակցի հետ այս թեմայով զրուցել։
Անտոնյանն անցած նախագահական ընտրություններից առաջ ժողով էր հրավիրել՝ հորդորելով ընտրել Սերժ Սարգսյանին։ Նա ժողովրդից համբերություն ու որոշակի ժամանակ խնդրեց։ «...Որպեսզի կարողանամ էս քաղաքի համար մի քիչ ավելի շատ բան անել, պիտի լեզուս երկար լինի։ Իսկ որ մեջքս թույլ եղավ, որ մեր արդյունքները վատ եղավ, քիչ եղավ, պատկերացնու՞մ եք իմ վիճակը...»,– ասել էր քաղաքապետը (գոյություն ունի տեսագրություն)։

 

Աշտարակում Սերժ Սարգսյանը պարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանին։ Այնպես որ, Աշտարակի քաղաքապետը հիմա «մեջք չունի, լեզուն էլ կարճ է ու քաղաքի համար շատ բան անել չի կարող»։ Ստացվում է ջրի խնդիրն այս քաղաքում դեռ երկար չի լուծվի»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more