▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաղպաղակի շուկան և ապատեղեկատվությունը

«Իրազեկ և պաշտպանված սպառող»հասարակական կազմակերպությունը կոչ էր արել պաղպաղակները դուրս բերել ոչ թե որպես վտանգավոր (ինչպես նշված է Ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ), այլ որպես մակնշման պահանջներին չբավարարող, ինչպես նաև, օգտագործելով սխալ մակնշման փաստը, ենթարկել լաբորատոր փորձաքննության անվտանգության ցուցանիշների նկատմամբ (չդիտարկելով պաղապաղակում բուսայուղի առկայությունը որպես անվտանգության ցուցանիշ): Հարկ ենք համարում հավելել նաև, որ պարզաբանումներ ստանալու նպատակով Կազմակերպությունը դիմել է Ծառայությանը, որտեղից խոստացել են առաջիկայում հանդես գալ մթերքների անվտանգությունը հավաստողհայտարարությամբ:

Ցավոք սրտի որոշ արտադրողներ ևս իրացման ցանցում պաղպաղակներում առկա խնդիրները վերացնելու փոխարեն մեղադրեցին Կազմակերպությանն ապատեղեկատվություն տարածելու մեջ՝ մեկնաբանելով, որ բուսայուղի օգտագործումն արգելված չէ:

Տեղեկացնենք, որ Հայաստանի Հանրապետությունում պաղպաղակի արտադրությունը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ.-ի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշմամբ հստակսահմանվում և տարանջատվում են կաթնային հիմքով և կաթնաբուսական պաղպաղակները: Կազմակերպությանկողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կաթնաբուսական պաղպաղակ մակնշումը(պաղպաղակ, որի բաղադրության մեջ օգտագործվել է նաև բուսայուղ) բացակայում է՝ չհամատասխանելով«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի  8-րդ հոդվածի 3-րդ ենթակետով սահմանված ՀայաստանիՀանրապետությունում իրացվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանականակտիվ հավելումների մակնշմանը ներկայացվող  պահանջներին: Արդյունքում հանրությանը ներկայացվում է կեղծ տեղեկատվություն, որի հետևանքով սպառողները հայտնվում են մոլորության մեջ՝ ձեռք բերելով կաթնաբուսական պաղպաղակը՝ այդ մասին չիմանալով: Իսկ համաձայն  «Տնտեսական մրցակցության պաշտպանության» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի՝ սպառողին մոլորության մեջ գցելը համարվում է անբարեխիղճմրցակցության գործողություն:

Հ.Գ

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը կոչով դիմում է պատկան մարմիններին, հասարակական կազմակերպություններին, զանգվածային լրատվամիջոցներին ու արտադրողներին շտապ ձեռնարկել նշված խնդրի լուծմանն ուղղված մեխանիզմների քննարկում, սպառողին առավելագույնս իրազեկել նշված խնդրի վերաբերյալ և հրատապ իրականացնել խնդրի կարգավորմանն ուղղված գործառույթներ՝ միաժամանակ  կարևորելով թե՛ սպառոռական շահը, թե՛ տնտեսական վնասները նվազագույնի հասցնելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more