▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պենեւը ՖԻՖԱ-ին նամակ է ուզում գրել, որ Բուլղարիան խաղերը սկսի 9 կամ 10 հոգով

armsport.am-ը գրում է, որ Բուլղարացիների գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենեւը աղմուկ-աղաղակով մտավ մամուլի ասուլիսների սրահ եւ սկսեց դժգոհել լուսանկարիչներից, որ մոտ տարածությունից են նկարում: Ի վերջո, Պենեւը եւ նրան ուղեկցող մամուլի քարտուղարը հանդարտվեցին, իսկ մարզիչը սկսեց դժգոհել հանդիպման մրցավարությունից:

 

- Ինչո՞ւ էր Բուլղարիան այսքան կոպիտ խաղում: Ինչպե՞ս եք գնահատում հնարավորություններն այս խաղից հետո:

- Իհարկե, մեր շանսերն ավելի նվազեցին: Ինչ վերաբերում է իմ թիմին, ապա իմ տղաները խաղացել են խաղի կանոնների շրջանակներում: Հայաստանն արդեն 15-րդ րոպեին կարող էր մնալ 10 հոգով: Ինչ վերաբերում է դեղին եւ կարմիր քարտերին, ապա այս ընտրական փուլի մեկնարկից սկսած, մրցավարները գործում են ընդդեմ Բուլղարիայի: Բավական երկար եմ մտածել եւ եկել եմ այն եզրակացության:

Չգիտեմ, թե արդյոք շաբաթ եւ կիրակի աշխատում է ՖԻՖԱ-ն, բայց ես նամակ եմ ուզում գրել, որ Բուլղարիան այսուհետեւ խաղը սկսեց 9-ը կամ 10 հոգով:

 - Պարտության պատճառը միայն մրցավա՞րն էր:

 - Ես չեմ մեղադրում ոչ մեկին: Ուղղակի ուզում եմ ասել, որ ֆուտբոլիստները շատ լավ խաղացին:

 - Ո՞ր կարմիրն էր անարդար, որ դժգոհում եք մրցավարից:

- Ես չեմ ասում, թե մենք արժանի չէինք կարմիրների: Պարզապես, մրցավարն առաջինը պետք է կարմիր տար հայ խաղացողին, երբ նա խախտեց կանոնները՝ մեր հարձակվողի հետ պայքարում: Այդ դրվագում վերջին հույսի խախտում էր:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more