▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պերմյակովին տեսած քաղաքացին մանրամասներ է պատմել. «ՉԻ»

«Ինչպես հայտնի է, հունվարի 15-ին Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը համաձայնել էր տեսակցություն կազմակերպել Ավետիսյանների սպանդը իրականացրած ռուս զինծառայողի հետ: Այդպես էլ եղավ. ռուս զինծառայողին տեսակցելու հնարավորություն ստացան Գյումրու ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը եւ Գյումրու բնակիչ, քաղաքում ընթացող ակցիայի ակտիվ մասնակից Կարեն Պետրոսյանը: Ռազմաբազայի ղեկավարությունը նաեւ համաձայնություն էր տվել, որ տեսակցության «պատվիրակները» տեսալուսանկարահանեն Պերմյակովին՝ հապացույց այն բանի, որ սպանության կասկածյալը դեռեւս Հայաստանում է եւ չի հանձնվել ՌԴ-ին: Սակայն «պատվիրակները» ռազմաբազայից դուրս եկան առանց կադրերի, որ չնայած սրան՝ վստահեցրին, որ անձամբ տեսել են կասկածյալին: «ՉԻ»-ն կարողացավ զրուցել այն քաղաքացու հետ, ով մտել է ռազմաբազայի տարածք եւ իր աչքով տեսել է Պերմյակովին: Մեր զրուցակիցն է Գյումրիի ակցիայի մասնակից, ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանը:

Դուք, փաստորեն, դռան ճեղքից տեսել եք Պերմյակովին։ համացանցում տեղեկություններ էին տարածված, որ նա ծեծված է։ Նման բան կա՞ր։

Այդ ընթացքում, երբ գիտակցում ես՝ ում ես նայում, քա ներքին ապրումների վիճակը քեզ ավելի շատ ուրիշ բանի վրա է կենտրոնացնում... դա իմ սուբյեկտիվ ընկալումն է։ Ես ավելի շատ ուշադիր եմ եղել ռուս զինծառայողի դեմքին, որ տեսնեմ, հասկանամ, որ դա նույն արարա՞ծն է, նույն ոճրագործն է, ինչ որ հրապարակվել է, թե ոչ։ Հիմնական ուշադրությունս սեւեռվել էր նրա դեմքին, իսկ դեմքին որեւէ հետքեր չեմ տեսել։ Թշվառ զինվորի կեցվածք ուներ եւ ուրիշ ոչինչ։

Նա մենա՞կ էր։ Ի՞նչ հագուստ էր կրում։

Ճիշտն ասած՝ էլի եմ ասում, իր հագուստը շատ աղոտ եմ հիշում, որովհետեւ  այդ պահին չես մտածում՝ տեսնես ինչ հագուստ է հագին։ Բայց քանի որ նրան բարձրացրեցին պատկած տեղից, իմ հիշելով, Պերմյալովի հագին մոխրագույնից դեպի շագանակագույնը գնացող համազգեստ էր՝ գիշերազգեստի նման «սպեցովկա»։

Դուք այն եզակի մարդկանցից եք, ով հնարավորություն է ունեցել շփվելու ռուսական ռազմաբազայի աշխատակիցների հետ։ Ինչպիսի՞ն էր նրանց վերաբերմունք կամ պահվածքը, ինչպե՞ս դիմավորեցին ձեզ։ Մեղքի զգացում իրենք իրենց մասով գոնե ունեի՞ն։

Մեզ դիմավորել են ՀՀ քննչական կոմիտեի պետի տեղակալը՝ Վահագն Հարությունյանը եւ նաեւ ռուս մի գնդապետ։ Գնդապետը մեզ առաջնորդեց դեպի մեկուսարան եւ հրաման տվեց՝ բացելու դռները։ Մենք ներս մտանք, հետո հրաման տվեց, որ տվյալ զինվորը բարձրանա, դեմքով շրջվի դեպի դուռը, այնուհետեւ համայեց, որ անցքը, որից հնարավոր կլիներ նրան տեսնել, բացել։ Այս ամենից հետո մեզ հրավիրեցին նրեն տեսնելու։ Մեր շփումն այսքանով է սահմանափակվել»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more