▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոփոխություններ ՍԴ–ում.«Հրապարակ»

 

«Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ-ն Սահմանադրական դատարանի նոր անդամ է առաջարկելու ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արայիկ Թունյանին: ԱԺ համաձայնությունն ստանալու դեպքում Թունյանը փոխարինելու է ՍԴ անդամ Վալերի Պողոսյանին, որի պաշտոնավարման ժամկետը լրացել էր մարտի 25-ին, և որը ՍԴ դատավոր է նշանակվել այդ մարմնի ստեղծման օրվանից:
 
Արա Թունյանը ծնունդով Ստեփանակերտից է, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, դասավանդում էր Հայ-ռուսական սլավոնական համալսարանում: Նա համարվում է Դավիթ Հարությունյանի կադրերից և Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին նախագահի պետաիրավական վարչության պետն էր:
Այս տարի՝ մարտի 5-ին, լրացել է նաև ՍԴ անդամ Մանուկ Թոփուզյանի պաշտոնավարման ժամկետը: Նրա տեղի համար նոր թեկնածություն է առաջարկելու ՀՀ կառավարությունը: Թերևս այս տեղում կնշանակվի Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչ Ալվինա Գյուլումյանը, ում պաշտոնավարման ժամկետը ԵԴ-ում լրանում է»,–գրում է «Հրապարակ» թերթը։

«Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ-ն Սահմանադրական դատարանի նոր անդամ է առաջարկելու ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արայիկ Թունյանին: ԱԺ համաձայնությունն ստանալու դեպքում Թունյանը փոխարինելու է ՍԴ անդամ Վալերի Պողոսյանին, որի պաշտոնավարման ժամկետը լրացել էր մարտի 25-ին, և որը ՍԴ դատավոր է նշանակվել այդ մարմնի ստեղծման օրվանից: Արա Թունյանը ծնունդով Ստեփանակերտից է, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, դասավանդում էր Հայ-ռուսական սլավոնական համալսարանում: Նա համարվում է Դավիթ Հարությունյանի կադրերից և Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին նախագահի պետաիրավական վարչության պետն էր:

Այս տարի՝ մարտի 5-ին, լրացել է նաև ՍԴ անդամ Մանուկ Թոփուզյանի պաշտոնավարման ժամկետը: Նրա տեղի համար նոր թեկնածություն է առաջարկելու ՀՀ կառավարությունը: Թերևս այս տեղում կնշանակվի Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչ Ալվինա Գյուլումյանը, ում պաշտոնավարման ժամկետը ԵԴ-ում լրանում է»,–գրում է «Հրապարակ» թերթը։

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`  «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more