Փոքրիկ խմբակի ներկայացուցիչը որոշել է հերթական անգամ ինքնահաստատվել իմ անվան վրա՝ իմ կողմից տրամադրված տեղեկատվությունը համարելով կեղծ, իրենք պարտվել են ՀԷՑ-ի հարցում և իրենք էլ շատ լավ գիտեն դրա մասին։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, ՀԷՑ նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը:
«Լրագրողներին խնդրում եմ ասուլիսին տալ հետևյալ հարցերը՝
1.Ձեր կողմից նշանակված պաշտոնյաները տեղեկացրե՞լ են ձեզ, որ ՀԷՑ-ի կողմից տրամադրված վարկերը չեն մտնում սակագնի մեջ,
2. Ինչ նպատակով չի կատարվել ընդունում-հանձնում նախկին ղեկավարների հետ,
3. Հայտարարելով, որ գնում եք ՀԷՑ՝ հանուն ՀՀ-ի, ինչո՞ւ եք դուք մինչև այսօր ստանում ձեր նախկին պաշտոնի յոթապատիկ աշխատավարձը»,-նշել է նա։
Ավելին՝ տեսանյութում։


