|
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:10-ի սահմաններում Սասունցի Դավիթ 12 շենքի հարևանությամբ բախվել են 2 Mazda , 2 Honda, Nissan, Mitsubishi, Mercedes, BMW, Kia և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ըստ աղբյուրի, վթարված մի քանի ավտոմեքենաներ եղել են կայանված: Վթարի պատճառը եղել է Սասունցի Դավիթ և Բուռնազյան փողոցների խաչմերուկում՝ ճանապարհի դիտահորի հարևանությամբ փոսային նստվածքը: |
Փոսային նստվածքի պատճառով Երևանում իրար է բախվել 10 ավտոմեքենա
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more


