▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոսերի պատճառով հերթական խոշոր վթարը Երևանում

Shamshyan.com-ի փոխանցմամբ այսօր՝ օգոստոսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Mitsubishi մակնիշի 91 DN 900 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայով ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ոսկերչական գործարանի դիմաց գտնվող ծառին:Ըստ  կայքի տեղեկությունների, վթարի պատճառը եղել են ճանապարհին առաջացած մարդաբոյ փոսերը, քանի որ վարորդը, ընկնելով փոսերի մեջ, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և վթարի ենթարկվել: Ավտոմեքենայում հայտնաբերվել է Երևան քաղաքի Նորքի 1-ին զանգվածի Նելսոն Ստեփանյան 16 շենքի բնակիչ, 28-ամյա Արսեն Հարությունյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական, և ըստ տեղեկությունների, մեքենան վարել է վերջինս: Ավտոմեքենան տեղափոխվել է  ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Վթարի վայրում հավաքվածները նշել են. «նկատեցինք, որ ավտոմեքենան ընկավ փոսերի մեջ, որից հետո ուժեղ պայթյուն լսվեց ու մեքենան բախվեց ծառին». փոսն ընկնելու հետևանքով վնասվել էր անվադողը:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more