▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը Հմայակ Հակոբյանին շնորհել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչում է շնորհել իլյուզիոնիստ և հեռուստահաղորդավար Հմայակ Հակոբյանին։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում։

Հակոբյանը ծնվել է 1956 թվականի դեկտեմբերի 1-ին Մոսկվայում՝ հայտնի աճպարար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հարություն Հակոբյանի ընտանիքում։ Նա 1980-ական թթ եղել է «Утренняя почта» երաժշտական ​​հեռուստատեսային հաղորդաշարի հաղորդավար և համահեղինակ, նկարահանվել է «Զարթուցիչ» հեռուստանախագծում, 1996-2001 թվականներին վարել է «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդումը։ Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմերում և հեռուստասերիալներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more