▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը ողջ է. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու խոսքերը, ով «կասկածում էր», որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը ողջ է։

Կրեմլի խոսնակն ասել է, որ Ռուսաստանի և Պուտինի գոյությունը «մեծ խնդիր» է Կիևի համար, և Զելենսկին «գերադասում է չունենալ դրանք»։

«Բայց որքան շուտ նա հասկանա, որ Ռուսաստանն ու Պուտինը կան և կլինեն, այնքան լավ Ուկրաինայի նման երկրի համար»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ որքան շուտ Ուկրաինայի իշխանությունները պատրաստ լինեն սկսել հաշվի առնել ռուսական կողմի պահանջները, «այնքան շուտ ամեն ինչ կավարտվի»։

Մեկնաբանությունը վերաբերում է Զելենսկու այն խոսքերին, թե ինչու է Ուկրաինան հրաժարվում Դավոսում Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններից։

«Ես վստահ չեմ, որ Պուտինը ողջ է», - ասել է Ուկրաինայի առաջնորդը՝ հավելելով, որ «վստահ չէ, որ Ռուսաստանի նախագահը, ով երբեմն հայտնվում է կանաչ էկրանին, հենց ինքն է»։

«Ես այնքան էլ վստահ չեմ, որ նա ողջ է՝ անկախ նրանից՝ նա է որոշումներ կայացնում, թե ինչ-որ մեկը նրա փոխարեն։ Ի՞նչ է իրենից ներկայացնում այս մարդկանց շրջանակը: Ես տեղեկություն չունեմ»,- ասել էր Զելենսկին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more