▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինի մեսիջները Սերժ Սարգսյանին փոխանցել է Արա Աբրահամյանը. «ՉԻ»

«ՉԻ»–ն երեկ նշել Էր, որ օգոստոսի 28-ի՝ Սերժ Սարգսյանի անակնկալ այցը Խորվաթիա, պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ վերջինս շտապել է այնտեղ եվրոպացիներին տեղեկացնելու, որ ստորագրում է Մաքսային միությանը միանալու համաձայնագիրը։

 

Մինչդեռ երեկ «ՉԻ»–ին փոխանցեցին, որ Սերժ Սարգսյանը Խորվաթիա է մեկնել բոլորովին այլ նպատակով և այլ անձի հետ հանդիպման։ Բանն այն է, որ Սերժ Սարգսյանին այդպես Էլ մինչև սեպտեմբերի 3-ը չի հաջողվել հանդիպել Պուտինի հետ և լսել նրա դիրքորոշումը՝ կապված Հայաստանի՝ Մաքսային միությանը կամ Էլ Եվրոպական ասոցացմսւն համաձայնագրին միանալու հետ։ Արդյունքում Սերժ Սարգսյանը ստիպված Է եղել դիմել Մոսկվայում բավականին մեծ ազղեցություն ունեցող և Պուտինի հետ հարաբերություններ պահող Հայերի համաշխարհային միության նախագահ Արա Աբրահամյանին։ Սարգսյանը խնղրել Է Աբրահամյանին՝ հանդիպում կազմակերպել իր և Պուտինի միջև։


Արա Աբրահամյանն Էլ Սարգսյանին հրավիրել Է Խորվաթիայում գտնվող իր առանձնատուն, որտեղ ՀՀԿ առաջնորդին փոխանցել Է Պուտինի մեսիջները՝ կապված Մաքսային միությանը միանալու հետ։ Մեսիջների ցանկում են եղել Ղարաբաղի, ՌԴ-ից Հայաստան եկող տրանսֆերտների և ռուսական շուկայում հայկական ապրանքների շրջանառության հարցերը»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more