▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոխանակում չի լինի.«Ժողովուրդ»

ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ադրբեջանցի դիվերսանտների` Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասկերովի գործով երեկվա նիստում հրապարակվել են տեսանյութեր, որտեղ 17-ամյա Սմբատ Ցականյանին ուղեկցող   Դիլհամ Ասկերովն  ադրբեջաներեն ասում է. «Մենք Ջոմարդ գյուղի տարածքում ենք, այստեղ բռնել ենք մի խոճկորի, նա մոտ 20 տարեկան է, ադրբեջաներեն ոչինչ չի հասկանում։ Մենք նրան ոչ մի կերպ չենք կարող բաց թողնել, քանի որ կարող է մատնել մեզ։ Գնանք, տեսնենք ինչ կլինի»։ Անդրադառնալով վերջին օրերին շրջանառվող լուրերին, թե ադրբեջանցիները պահանջում են իրենց դիվերսանտներին` հայկական ուղղաթիռի անձնակազմի դիակներին մոտենալու  հնարավորության դիմաց, սպանված պատանու հայրը` Մեխակ Ցականյանը, «Ազատությանն» ասել է, թե կտրականապես դեմ է այդ փոխանակմանը։ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը եւս «Ազատության» հետ զրույցում ասել է, որ բացառվում է ձերբակալված սահմանախախտների փոխանակումը խոցված ուղղաթիռի անձնակազմի հետ։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more