▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոխտնօրենի պաշտոնից հրաժարական տված վարչապետի եղբայրը ստացել է 42 մլն դրամ վերջնահաշվարկ. «168 ժամ»

«Մեր տեղեկություններով, անցած տարի ամռանը «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենի պաշտոնից հրաժարական տված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը Աշոտ Սարգսյանը, կարճ ժամանակահատվածում գործարանից ստացել է 42 մլն դրամ որպես վերջնահաշվարկ: Այն դեպքում, երբ հայտնի է, թե ինչպիսի ծանր ֆինանսական վիճակում է գտնվում գործարանը, ինչի պատճառով չի կարողանում վճարել աշխատակիցների աշխատավարձի՝ միլիոնների հասնող պարտքերը։ «Նաիրիտի» նախկին աշխատակիցների հետ, որոնք շատ ավելի քիչ աշխատավարձ են ստացել, և, ըստ այդմ, վերջնահաշվարկն էլ փոքր է, կնքվել են պարտքի մարման ժամանակացույցեր, որպեսզի նրանք չդիմեն դատարան, և պարտքն էլ չմեծանա ու հավելյալ 4.5% չգումարվի։

168.am կայքում այս լուրի հրապարակումից հետո գործարանի լրատվության վարչության պետ Անուշ Հարությունյանը ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում հերքել է Ա.Սարգսյանին 42 միլիոնի վճարման փաստը նշելով, թե գումարը շատ ավելի փոքր է, և նա ստանում է վերջնահաշվարկի ամեն ամսական գումարի 50%-ը` և միայն այն ժամանակ, երբ ընկերությունը միջոցներ է հայթայթում 2 ամիսը կամ 50 օրը մեկ։

Այդուհանդերձ, «Նաիրիտի» ղեկավարության մեր աղբյուրները պնդում են, որ վարչապետի եղբոր արտոնյալ կարգավիճակը չի չարաշահվել, և նա անմիջապես ստացել է իր վերջնահաշվարկը։ Ընդ որում գործարանի աշխատակիցները պարզել են, որ նման անհավասարության սկզբունքով վերջնահաշվարկ են ստացել նաև մի շարք անձինք, ու պատրաստվում են պատվիրակություն կազմել, դիմել համապատասխան մարմինների պահանջելով, որ հետաքննություն սկսվի այդ հարցի առնչությամբ»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more