«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարիրե Ավետիսյանի վճռին, որով նա մերժել է «Ժողովուրդ»-ի ներկայացրած հայցն ընդդեմ գործարար Խաչիկ Խաչատրյանի: Թերթը Խ. Խաչատրյանից պահանջում էր ներողություն խնդրել իր լրագրողին վիրավորելու՝ «պրաստիտուտկա» անվանելու համար:
«Թեև ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածում հստակ մատնանշված է, որ «մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից», այնուամենայնիվ, երեկ «Ժողովուրդ» օրաթերթը պարտվեց դատարանում: Դատավորը ոչ միայն իր վճռով արդարացրեց գործարարի խուլիգանական արարքը, այլև պարտադրեց «Ժողովուրդ»-ից բռնագանձել 100 հազար դրամ՝ Խաչիկի փաստաբանների համար (չհաշված 6.4 մլն դրամի պահանջը, որի քննությունը դեռ շարունակվում է):
Ստացվում է, որ լրագրողների հետ փողատերերը կարող են վարվել այնպես, ինչպես պատահի, քանի որ դատարանները կանգնած են փողի իշխանության կողքին: Սա է Սերժ Սարգսյանի ասած ապահով Հայաստանը»,- գրում է թերթը և հավելում. «Վերը նկարագրվածից ենթադրվում է, որ այսուհետ ՀՀ ցանկացած քաղաքացի կարող է զանգ ահարել Խաչիկ Խաչատրյանին, դատավոր Նաիրա Ավետիսյանին, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին և նրանց անվանել «պրաստիտուտկա»՝ մնալով անպատիժ»:
«Պրաստիտուտկա»-ն այլևս վիրավորանք չէ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


