▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փրկարարներն ու ոստիկանները ձնաբքի տակից փորձում են դուրս բերել հարսանիքի մասնակիցներին

Այսօր` հունվարի 25-ին, ժամը 21:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մելիք գյուղից դեպի Ալագյազ գյուղ գնացող ճանապարհին 10-15 ավտոմեքենաներ մնացել են ձնաբքի տակ եւ անհրաժշետ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից արդեն տեղեկացրել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղից ահազանգել են Արագածոտնի մարզի հրշեջ փրկարարական վարչություն: Արդեն ոստիկաններն ու փրկարարները ժամանում են նշված վայր, որտեղ աշխատում է տրակտորը, սակայն այն ի վիճակի չէ մաքրել քամու բերած ձյունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ձնաբքի տակ մնացած մարդիկ հարսանիքի մասնակիցներ են, ընդհանուր թվով` 40-ից ավելի անձ: Ձնաբքի տակ են մնացել նաեւ փեսան` Վահեն եւ հարսը` Նելլին:
Կան նաեւ մեծահասակներ եւ անչափահասներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more