▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պռոշյանի գյուղապետի սպանության գործով կան ձերբակալվածներ

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործը բացահայտվել է:

Այս մասին , հղում անելով հավաստի աղբյուրներիին,  հայտնել է NEWS.am-ը, որի տեղեկություններով' գործի շրջանակներում կան ձերբակալվածներ:

Քիչ առաջ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել, որ, ամենայն հավանականությամբ, գյուղապետի սպանության գործի վերաբերյալ էր:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի առավոտյան 9.00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին' աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն'անձի կամ նրա մերձավորի' կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Տարածքում պարկուճներ չեն հայտնաբերվել, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more