▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պղտոր ջրում ձուկ են բռնում.«Ժողովուրդ»

Իջեւան քաղաքի կենտրոնում, Շատրվանների հրապարակին կից կամրջի տակ իջեւանցի երեխաները ցանցով ձուկ են բռնում: Աղստեւ գետի առափնյա մասում արդյունաբերական ձեռնարկություններ չկան, որոնք իրենց թափոններով կաղտոտեն գետը: Սակայն Աղստեւի ափին գտնվող բնակավայրերի բնակիչները իրենց կենցաղային թափոնները հաճախ լցնում են գետը: Գետափնյա գյուղերի կոյուղաջրերը եւս Աղստեւ են լցվում: Իջեւան քաղաքի կենտրոնում առեւտրական, սննդի  բազմաթիվ օբյեկտներ գտնվում են Աղստեւի ափին, դրանք կախված են գետի վրա։ Այդ օբյեկտներից  սննդի  մնացորդներ, պլաստմասե շշեր, ցելոֆանե տոպրակներ են լցվում գետը: Իրավիճակից ելքը աշնանային անձրեւներից առաջացող վարարումներն են, որոնք աղբը կքշեն  հոսանքն ի վար: 

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more