▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում տան մուտքի մոտ հրազենից սպանվել են ամուսինները

Shamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ուլնեցի փողոցի թիվ 30 շենքի մոտ գտնվող 165 ավտոտնակի մոտ անհայտ անձը հրազենից արձակած կրակոցով սպանել է 1 կնոջ և 1 տղամարդու:

Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ վարչության պետ ոստիկանության գեներալ մայոր Աշոտ Կարապետյանի և վարչության պետի օպերգծով տեղակալ ոստիկանության գնդապետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Ավետիք Աբրահամյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 11 բրիգադը սակայն բժիշկները անզոր են եղել քանի որ նրանք տեղում մահացել են: Ֆոտոլրագրողը հայտնում է, ժամանել են նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանը և նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը դեպքի վայր են ժամանել նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատախազության աշխատակիցները դատախազի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանի գլխավորությամբ:

Այս պահին տեղում դեպքի վայրի տեղազննման աշխատանքներ են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչները քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Մկրտչյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածների ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործությունը բացահայտելու համար: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված 3 պարկուճ:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ սպանվածները ամուսիններ էին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ ժամանեցին նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Տեղում քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Մկրտչյանի հանձնարարականով փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Գ. Շամշյանը հայտնում է, որ քիչ առաջ դեպքի վայր ժամանեցին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանը և պետի տեղակալ Ահարոն Ներսիսյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more