▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քարդաշյան քույրերը հայ դոնորներին օգնելու կոչ են անում

 

Ընտանիքը Քիմ և Քլոյ Քարդաշյանների համար ամենից կարևոր է. սա քույրերն ապացուցել են` դիմելով իրենց երկրպագուներին և խնդրելով օգնել իրենց բարեկամուհուն` Սիսիին, ով արդեն 17 տարի է` պայքարում է քաղցկեղի դեմ:  Այս մասին տեղեկացնում է The Daily Mail-ը` հավելելով, որ Սիսին ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ունի. անվերջ թվացող քիմիոթերապիաներին նրա օրգանիզմն այլևս չի արձագանքում:  Քարդաշյան քույրերը հաղորդագրություն են տեղադրել իրենց բլոգերում՝ կոչ անելով երկրպագուներին ոսկրածուծի դոնոր դառնալ Սիսիի կյանքը երկարացնելու համար: Քանի որ Սիսին հայկական ծագում ունի, նրան հայ դոնոր է պետք: Քարդաշյան քույրերն իրենք մեծ հոժարությամբ դոնոր կդառնային, միայն թե նրանք չեն համապատասխանում որպես դոնոր:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Քարդաշյան քույրերը նման կոչերով են հանդես գալիս: Դեռ անցյալ տարի Քիմը պարբերաբար գրում  էր  Զաք անունով մի երիտասարդի մասին, որը սրտի փոխպատվաստման կարիք ուներ, իսկ երկու շաբաթ առաջ Քիմը հաղորդել էր, որ Զաքն արդեն վիրահատվել է և նոր ու առողջ սիրտ ունի:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more