▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քարֆուրը» նեղն է գցել տեղացի արտադրողներին. «ՀԺ»

«Քարֆուր» առեւտրային ցանցի գործոււնեությունը, որը Հայաստանում կսկսվի հաջորդ տարվա հունվարի վերջին, բավականին լարված նախամեկնարկային մթնոլորտում է անցնում։ Այս մասին պնդում են տեղացի արտադրողները եւ մատակարարները։ Հայաստանցի արտադրողները հավաստիացնում են, որ «Քարֆուրը» իրենց ապրանքները սպառելու համար այնպիսի պայմաններ է առաջարկում, որոնք անիմաստ են դարձնում իրենց բիզնեսը։ Վերջինս ապրանք վերցնելու համար պահանջում է 25 տոկոս զեղչ, բայց բանակցությունների ընթացքում «իջնում է» մինչեւ 20-22 տոկոս։ Արտադրողներից ու մատակարարներից շատերի պնդմամբ՝ այդ պարագայում իրենք ոչ միայն շահույթ չեն ստանա, այլեւ կաշխատեն վնասով։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more