▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քարֆուրը» «վարակել է» SAS-ին եւ «Երեւան սիթիին». «Հրապարակ»

«Քարֆուր» հիպերմարկետի մուտքը Հայաստան մի շարք լուրջ խնդիրներ է իր հետ բերելու՝ փաստի առաջ կանգնեցնելով բազմաթիվ տնտեսվարողների։ Այս մասին մենք օրեր առաջ բարձրաձայնել էինք՝ նշելով, որ «Քարֆուրը» մատակարարներից մեծ զեղչեր է պահանջում։ Քանի որ այն լինելու է հիպերմարկետ, եւ Դուբայից կառավարվող այս ընկերության հայաստանյան ղեկավարներն էլ հավակնում են կարճ ժամանակում զավթել երեւանյան շուկայի 50 տոկոսը, ուստի մատակարարները մտահոգվելու առիթ ունեն, քանզի իրենց ապրանքը «Քարֆուրին» չմատակարարելով՝ ուղղակի հսկայական շուկա կկորցնեն։

Վերջերս, սակայն, նոր զարգացումներ են տեղի ունեցել այս ոլորտում։ Բանն այն է, որ այս պահին Երեւանում առկա ամենախոշոր սուպերմարկետների ցանցերից երկուսը՝ SAS-ը եւ «Երեւան սիթին», «Քարֆուրի» այս տոտալիտար ճնշող քաղաքականության դեմն առնելու համար որոշել են իրենք էլ նմանատիպ պահանջներ ներկայացնել մատակարարներին։ Մեր տեղեկություններով՝ օրերս SAS-ում անցկացվել է մատակարարների մեծ ժողով, որտեղ նրանց առջեւ պահանջ է դրվել՝ եթե «Քարֆուրն» այդքան մեծ զեղչեր է պահանջում, ուրեմն SAS-ին էլ պետք է տան նույն չափի, դեռ մի բան էլ՝ ավելի։ Մեր տեղեկություններով՝ SAS-ի հետ համակարծիք է նաեւ «Երեւան սիթին»։ Այս ամենի հետեւանքը կլինի այն, որ ապրանքների գները կտրուկ կթանկանան, քանզի մատակարարներն ու արտադրող ընկերությունները չեն կարող իրենց շահույթի հաշվին գին իջեցնել»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր

«Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more