▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացին մեռնելու մատերիալ է նիկոլի երկրում. Ռուբեն Մխիթարյան

Նիկոլը վաղը հատուկ իր համար զտած ու նախապատրաստած «շնորհակալ ու երախտապարտ» մարդկանց շրջապատում, դեռևս թուրքին չհանձնած մի վայրում կգնա ու կնշի «քաղաքացու օրը»:

Այս մասին ֆեյսբուքում գրել է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը.

«Ներկաները նրան շնորհակալություն կհայտնեն, որ 5 տարի առաջ իրենց ազատեց «թալանչիներից, կաշառակերներից, օլիգարխներից, բեսպրիդելից, թայֆաբազությունից, ծանոթով գործի ընդունվելուց», հետո կնշեն բոլոր «ձեռքբերումները տնտեսության և հատկապես ժողովրդավարության ոլորտում», մի կին հաստատ կասի, որ իր բոլոր երեխաների անունները Նիկոլ է դրել, ինչից մի փոքր նեղվում է մեծ աղջիկը, բայց իհարկե դեմ չի: Այս ամենը կլուսաբանի Հ1-ը «կարևորը պետական դոտացիան է, թե չէ ի՞նչ պետոյիս Արցախ» դեմքի արտայտությամբ, իսկ ինչ որ «երգչապարախմբակներ» կերգեն ու կպարեն «նոր Հայաստանի» լուսավոր ապագան:…

Իսկ մի քանի օր, կամ գուցե մի քանի ժամ անց հավաքվածներից մեկի որդուն էլի կգերևարեն, կամ կսպանեն ու նա Կառավարության շենքի դիմաց անհույս հանդիպում կպահանջի նրա հետ, ում պատվին նույնիսկ մեծ աղջկա անունն է դրել Նիկոլ, ինչից մի փոքր աղջիկը նեղվում է, բայց իհարկե դեմ չի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more